Էն ժամանակ ոչ ավտո ունեինք, որ գլուխներս հանեիքն միջից, ոչ էլ փուչիկի փող...
«Անկեղծ ասած շատ տխուր էի իմ վերջին զանգին, էդ ժամանակ շատ դժվար էինք ապրում մենք ու հիմիկվա նման զիզի-բիզի բաներ ոչ արել ենք ոչ էլ կարայինք անեինք: Վերջին զանգիգիս արարողությանը կանգնած մտածում էի, ոնց անեմ, որ կարողանամ ընտանիքիս` եղբորս պահեմ: Ոչ ավտո ունեիք, որ գլուխներս հանեինք միջից, ոչ էլ դաժե փուչիկի փող»,- վերհիշելով իր վերջին զանգի օրը, Fnews.am-ի հետ զրույցում ասաց գործարար Հակոբ Հակոբյանը` հանրությանը հայտնի Ճոյտը:
-Այդ ժամանակ մտածո՞ւմ էիք, որ մի օր կարող եք ունենալ այն` ինչը այսօր ունեք:
-Անկեղծ ասած չէի էլ պատկերացնում, միայն երազում էի դառնալ առեւտրի նախարար: Մտքովս էլ չի անցել, որ մի օր ոնց որ ասում են փողին փող չեմ ասի, որովհետեւ էդ տարիներին դա ինձ համար անիրականանալի երազանք էր թվում:
- Սիրահարված էի՞ք դպրոցն ավարտելիս:
- Մենք չափից դուրս դժվար էինք ապրում ու նույնիսկ չէի էլ մտածում այդ մասին:
- Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
- Նույն ձեւով կապրեի, ոնց որ հիմա, պարզապես երեխաներ շատ կունենայի: