Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուռնիկովան չեն ամուսնալուծվում
Վերջերս համացանցում լուրեր էին պտտվում, որ Էնրիկե Իգլեսիասը հայտարարել էր իր և Աննա Կուռնիկովայի ամուսնալուծության մասին:
Սակայն պարզվել է, որ Էնրիկեի և Աննայի ամուսնալուծության լուրերը կեղծ են. իդեպ դրանք հենց երգիչ էր տարածել: Նա պարզապես որոշել էր հերթական անգամ իր անձի շուրջ հետաքրքրություն առաջացնել:
Նշենք, որ Կուռնիկովան շարունակում է ուղեկցել Էնրիկեին նրա բոլոր համերգային շրջագայությունների ժամանակ: Կուռնիկովան իր միկրոբլոգում անգամ նոր լուսանկար է տեղադրել, որում նրա բեյջի վրա պատկերված է Իգլեսիասը: