«Ենթադրվում է, որ օդային հաղորդակցությունը կվերաբացվի հուլիսի կեսերից». Տ. Ավինյան
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/02-06-20/9b1087054688602c1b2b2ecac3a1313f.jpg&w=450&h=320)
«Մոտակա նիստերին կքննարկվի զբոաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումը և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը: Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են ամառվա կեսերից, այսինքն հուլիսի կեսերից»,-այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է պարետ Տիգրան Ավինյանը:
Նա նշել է, որ կլինի համապատասխան կանոնների մշակում, որոնք կարող են հնարավորինս վարակի տարածման ռիսկը նվազեցնել: