ԵՊՀ-ում ներկայացվել է կրթաթոշակային հատուկ ծրագիր՝ մարզաբնակ ուսանողների համար
Փետրավրի 27-ին, ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները: Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն ու դեկանի տեղակալ Կարեն Եղոյանը:
Ուսանողներին ներկայացվեց «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» կրթաթոշակային ծրագիրը, որը նախատեսված է ԵՊՀ սոցիոլոգիայի, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների բակալավրիատի մարզաբնակ այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը ԵՊՀ մագիստրատուրայում և ունեն բարձր առաջադիմություն:
Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում բոլոր թեկնածուները կմասնակցեն համապատասխան մասնագիտական դասընթացների, որոնց ավարտին կներկայացնեն համայնքային զարգացման ծրագրեր: Ներկայացված ծրագրերի արդյունքում էլ կընտրվեն մագիստրատուրայի 2 տարվա ուսման վճարի փոխհատուցում ստացող մասնակիցները:
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար փետրվարի 2-ին ԵՊՀ-ի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով: