Էքստրասենսի սպանության գործով կան բերման ենթարկվածներ
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 5-ին Երևանում «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության գործով ոստիկանություն են տարվել կասկածյալներ, սակայն նրանց ինքնության մասին ոստիկանությունը դեռ ոչինչ չի հայտնում։
Ձերբակալվածների վերաբերյալ մեր տեղեկությունը ոստիկանության լրատվականից թեև հաստատեցին, սակայն խոստացան մանրամասներ հրապարակել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Երևանում օգոստոսի 5-ին Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դին, որի վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ: Նշենք, որ Անի Մաջնունյանը բնակվում էր միայնակ, ամուսնացած չէր: