Երանոս գյուղի լցակայանում գազի բալոն է պայթել. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում սեպտեմբերի 1-ին, ժամը 08.55-ին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1959 թ. ծնված Բաբիկ Ա.-ն և 1954 թ. ծնված Սերյոժա Մ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, Երանոս գյուղում գտնվող գազալցակայանում, 1953 թ. ծնված Մկրտիչ Վ.-ին պատկանող և վերջինիս կողմից վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթել է ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը, որի հետևանքով Բաբիկ Ա.-ն և Սերյոժա Մ.-ն վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
