«Երազ եք տեսել». Սամվել Ալեքսանյանը՝ «Երևան Սիթի»-ները «Քարֆուր»-ին վաճառելու մասին
168.am-ը գրում է.Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից հետո այսօր առաջին անգամ ԱԺ էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Սակայն նրա այցը ԱԺ, պարզվեց, կարճատև է: Նա ընդամենը գրանցվեց նիստի ժամանակ և 15 րոպե անց դուրս եկավ ու հեռացավ: Լրագրողների հարցերը, թե ինչո՞ւ է շուտ գնում, ինչո՞ւ անցած երկու օրը ԱԺ նիստերին չի մասնակցել, ինչո՞ւ է անտեսում նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը, մնացին անպատասխան: Դիտարկմանը, որ գուցե վիրավորված է, Ս.Ալեքսանյանը միայն պատասխանեց. «Ես ձեզնից եմ նեղանալու՝ լույսը գցել եք աչքերիս»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
