Երբ ասում ենք «ղարաբաղա-ադրբեջանական», տպավորություն է ստեղծվում, որ հայեր չեն Ղարաբաղում
Թվում է մանրուք, բայց պառակտիչ, ենթագիտակցական սխալ ենք հաճախ գործում սահմանից խոսելիս:Հաճախ կարելի է հանդիպել <<հայ - ադրբեջանական սահման>,<<ղարաբաղա-ադրբեջանական սահման>> ապազգայւն տերմիններին: Չեմ ասում միտումնավոր, բայց հաճախ մեզանում օգտագործվում են այս արտահայտությունները: Ասեք Հայաստանա - ադրբեջանական, նոր`Ղարաբաղա-ադրբեջանական, կամ : Բայց, երբ ասում ենք <<ղարաբաղա-ադրբեջանական>> տպավորություն է ստեղծվում, որ հայեր չեն Ղարաբաղում, Հայաստան երկրի մաս չի Արցախ - Ղարաբաղը, որ հայկական պետություն չէ ԼՂՀ: Չգիտեմ ով ինչպես, բայց ինձ համար <<Հայ - ադրբեջանական սահման > > նշանակում է ՀՀ և ԼՂՀ հայկական պետությունների ընդհանուր սահմանը ադրբեջանական հանրապետության հետ:
Տիգրան Մկրտչյան