Երբ չենք ունենա գործազուրկ "հայրենասերներ ու մարդասերներ"
Քանի դեռ չենք հասկացել, որ հայրենասիրություն կամ մարդասիրություն կոչվածները ոչ թե բառերի աշխարհում են հյուսում իրենց բույնը, այլ գործունեության ընթացքում են հաստատում իրենց կեցությունը՝ կունենանք աղաղակող, բայց գործազուրկ "հայրենասերներ ու մարդասերներ": Հայրենասիրության և մարդասիրության ապացույցն են ոչ թե դրանց մասին "բաժակաճառերը", այլ արտաքուստ փոքրիկ թվացող բարի գործերը: Մի երեխայի կյանքը փրկելուն միտված նախաձեռնության մեջ ավելի շատ մարդկայնություն կա, քան հայրենասիրության ու մարդկայնության մասին հաստափոր տրակտաներում: Ասել կուզեմ՝ պետք է սեփական էներգիան ծախսել ոչ թե սոսկ ինֆորմացիոն աղմուկ առաջացնող բառեր արտաբերելու, այլ՝ մարդասիրության տաճարի կառուցման համար անհրաժեշտ քարերը հղկելու վրա:
Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
