Երբ Հայաստանում մերժված մեկը դրսում հաջողության է հասնում,բոլորս հիշում ենք նրան
Երևի ոչ միայն մեզ մոտ է էսպես, բայց դե.... ասենք մի խելացի, կրթված երիասարդ/ուսանող, երբ այս կամ այն հարցում հայցում է հասարակական ինչ-որ շրջանակների, կազմակերպությունների, բիզնեսի կամ ասենք «պատկանների աջակցությանը, ես տղուն շան տեղ չեն դնում, հաճախ ստորացնելով ամեն հարցում մերժում են, խոչընդոտում ու ես կարգի.... ու երբ էս երիտասարդը գնում ա ասենք երկրից, հասնում հաջողությունների, հռչակի, հեղինակության, դառնում ճանաչված, մեկ էլ հոոոպ.... բոլորս հիշում ենք, որ էդ տղեն մեր հայրանակիցն ա ազգակիցը, ում մենք բոլորս անչափ սիրում ենք, իրենով հպարտ ենք...ու էս կարգի բաներ....ասում եմ բա էն ժամանակ ուր էիք, երբ էդ երիտասարդը «ոչ մեկ» էր ու իրեն թեթև օգնել էր պետք ինչ-որ հարցում....