Երբ Հռոմի պապն է զանգահարում, պետք է պատասխանել
Իտալիայի քաղաքացին ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ Հռոմի պապը զանգել է իրեն, իսկ ինքը կախել է լսափողը` հրաժարվելով խոսել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով իտալական l'Osservatore Romano-ին:
Ֆրանկո Ռոբուֆի անունով տղամարդը այդպես է վարվել երկու անգամ: Այժմ նա ասում է, որ կարծել է` դրանք կատակ - զանգեր են եղել:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաճախ հեռախոսով կապվում է այն մարդկանց հետ, ովքեր իրենց խնդիրներով գրում են իրեն: Այս իտալացուն Ֆրանցիսկոս պապը զանգել էր ապաքինում մաղթելու համար, քանի որ նա վատառողջ է: Առաջին անգամ զանգի անջատվելուց հետո Հռոմի պապը նորից է փորձել հեռախոսային կապ հաստատել, սակայն Ռաբուֆին երկրորդ անգամ ևս կախել է լսափողը:
Տղամարդը համառ Հռոմի պապին պատասխանել է միայն երրորդ անգամից, իսկ մամուլին խոստովանել է, որ շատ անհարմար է զգացել իրեն, իսկ պոնտիֆիկոսն իրեն ասել է, թե ոչինչ, դա զվարճալի էր: