Երբ լռում են Ադրբեջանում, խոսում են Ռուսաստանում
Ադրբեջանում այսօր լռության օր է: Երբ լռում են Ադրբեջանում, խոսում են Ռուսաստանում: Առավոտյան կանխուխ ռուսական լրատվական շուրջօրյա ծրագրով իսկական ֆեյրվերգ էր` ի պատիվ էն քյոփի` Ալիեւի. ցուցադրում էին Ալիեւ-պուճուրի օրոք շաբաթների ընթացքում ծաղկող Բաքուն, բոլորը` ռամիկ, մտավորական «չերեզ» Ռուսաստան Ալիեւի շինիչ դիկտատորությունն էին գովերգում: Դա ոստիականության նվերն էր Անտառամեջ գյուղին: Իմա` Ռւսաստանի բարի կամքի դրսեւորումը` իրենից մեկ միլիարդանոց զենք գնող դիկտատոր Քյորփին: Հ.Գ.Որքան էլ տարօրինակ, այս անգամ հայկական գործոնը եւ բուն Ղարաբաղը ընտրությւոններում աղմուկի տեղիք չտվեցին: Ճիշտ է, չեղած ընդդիմադիր թեկնածուներն ասին, որ մի վեց ամսում կլուծեն Ղարաբաղի հարցը... /այ մարդ, ինչի էդքան երկար, գոնե ասիեք մի երկու օրում, կհավատայինք. կարող ա՞ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում Սեիդովին ասածները լրիվ լուրջ են ընդունել, որ հենց եկան Ղարաբաղի վրա, մի քսան տոկոսով էլ կօկուպացվեն... հաստատ/, բայց դե էն անգամվա ընտրություններին չեք հիշում ինչ շուխուր էր՞: Չեե՜ք հիշում. մի ջահելի էին ձերբակլել, որն իբր գունավոր հեղափոխություն է ուզում անել Ազերիիում ու այդ հեղափոխությունը Հայաստանն է ֆինանսավորում: Տղայի ձեռին բռնել էին երկու հազար ԱՄՆ դոլար: Դե հիմա ազերի են. երեւակայություններն էդքան է հերիքում: Հիմա ոնց որ գունավոր հեղափոխության վախ չունեն: Ոչ ԱՄՆ-ից, ոնց որ ոչ էլ՝ Ռուսաստանից:
Կարմեն Դավթյան ֆեսբուքյան էջից:
