Երբ թիկունքդ ուժեղ է, կարող ես հանգիստ քնել
Մարդը խորհրդաժողով է հրավիրել, որ հերիք չէ՝ դրա ժամանակ քնի, մի հատ էլ կեսից թողնի գնա, որ ի՞նչ անի: Բա պատկերացրեք, որ խորհրդաժողովի փոխարեն իր խոստացած խոշոր հանրահավաքը լինի, ի՞նչ է անելու Ծառուկյանը: Դե քնել, իհարկե, չի կարող, քանի որ հարմարաություններ չեն լինի, բայց էլի կեսից պիտի թողնի գնա՞: Չնայած նախադեպ եղել է, երբ եռյակի առաջին հանրահավաքից հետո երթին մասնակցելու մնաց միայն Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բայց նախատեսվող հանրահավաքն ամեն դեպքում պետք է որ հզոր լինի, որովհետև ենթադրվում է, որ դրան կմասնակցի նաև «ախալքալաքցիների զորքը»: Այո, այն նույն ախալքալաքցիները, որոնք «Բարևի հեղափոխության» օրերին սպառնում էին դասադուլավորներին: Ինչի՞ց դա ենթադրեցի. եթե ֆիքսենք խորհրդաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանի քնելու պահը, ապա ու՞մ կտեսնենք նրա հետևի շարքում նստած. «ախալքալաքցիների զորքի» կարկառուն ներկայացուցչին, ով հանրությանը հայտնի է դարձել դասադուլավորներին արած՝ «սիկ...» եղեք արտահայտությամբ: Հիմա նա նույնպես Ծոռուկյանի թիմում է: Չէ, մանրից հզորանում է Ծառուկյանը: Թիկունքում նման «զորք» ունեցողը հանգիստ կարող է կեսից գնալ էլ, քնել էլ:
Արտյոմ Եդիգարյան