Երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը անդամակցել է մասոնական կազմակերպությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս «Ռոթարի» մասոնական կազմակերպությանն է անդամակցել պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը՝ երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայելյանն ասել է, թե ինքը հասցրել է մասնակցել մոտ 10 հավաքների, ծանոթացել է կազմակերպության գործունեությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել, նա պատասխանել է. «Միայն այն ծրագրերի շուրջ, որոնք այս պահին արվում են: Օրինակ՝ նախորդ անգամ մի կին ներկայացրեց իր կազմակերպած միջոցառումը և հարցրեց, թե ինչով կարող է ակումբն օգնել իրեն: Նա ցանկանում էր աուտիզմով հիվանդ երեխաների համար ինչ-որ հետաքրքիր բան անել, որ կապի միջոցներն ավելի հասանելի լինեն: Այսինքն՝ մարդիկ սկսում են օգնել ինչ-որ մեկին, ով օգնությունը խնդրում է»:
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս տարվա հոկտեմբերի 13-ին Երևանում ընդունեց «Ռոթարի» ակումբի ներկայացուցիչներին, որոնց անուններն, ի դեպ, նշված չէին պաշտոնական հաղորդագրության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում