1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երբեք չի կարելի վերցնել չունևորից ու տալ հարուստներին.Կարեն Կարապետյան

Asekose.am-իհարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ

-Պարոն Կարապետյան, ավելի քան մեկ ամիս առաջ Դուք հանդես եկաք հայտարարությամբ, որով կոչ էիք անում ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառել պարտադիր բաղադրիչը կենսաթոշակային բարեփոխումներում: Արդեն կատարված օրենսդրական փոփոխությունը որքանո՞վ է այժմ Ձեզ բավարարում:

-Ձեր մատնանշած հայտարարության մեջ նշել եմ, որ ցանկացած հարցում, այդ թվում կենսաթոշակային բարեփոխումներում պետք է զերծ մնալ աճպարարություններից: Հիմա էլ իմ տեսակետը, բնականաբար, չի փոխվել: Կարծում եմ՝ փաստացի այսօր մենք գործ ունենք բառախաղի հետ: Նորից պնդում եմ, որ պարտադիր բաղադրիչը պետք է բացառել իսպառ, կրնում եմ՝ իսպառ: Մենք պետք է հաշվի առնենք, որ այսօր մեր հասարակության զգալի հատվածի համար ցանկացած չափի գումար հավելյալ բեռ է: Երբեք չի կարելի վերցնել չունևորից ու տալ հարուստներին (հասկանալի է, որ խոսքը վարկային ռեսուրսի, շրջանառու կապիտալի մասին է, և կարող են նաև աշխատատեղեր ստեղծվել, սակայն դեռ հարց է՝ այդ միջոցները գնալո՞ւ են արդյոք տնտեսական սեկտոր, թե՞ ոչ): Որևէ պետության տրամաբանության մեջ նման մոտեցում չկա, այլ ընդհակառակը: Առավել ևս, որ գնալով սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց թիվը ցավալիորեն աճում է: Շատերի եկամուտը առկա վիճակից բնականաբար բարձրացող իրենց արյան ճնշումից ցածր է, իսկ ապրանքները շարունակում են թանկանալ, սկսյալ հանապազօրյա հացից: Այո, հասկանում եմ պետության համար երկար փողերի անհրաժեշտությունը: Եթե պատասխանատուները չգիտեն դրանց տեղը (իսկ ես համոզված եմ, որ գիտեն), ապա թող ուշադիր կողքները նայեն, այլ ոչ թե փորձեն դրանք ապահովել հազիվ կենսական խնդիրներ լուծող մարդկանց հաշվին:

-Այսինքն, Ձեր կարծիքով, ձեռնարկվող քայլերը բավարա՞ր չեն:

-Ես ասացի այն, ինչ ասացի: Խորապես համոզված եմ, որ այսօր մեր երկրի առաջնային խնդիրը պարտադիր կուտակայինը չէ, այլ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը, տնտեսության իրական զարգացումը, տնտեսական շոշափելի աճը, որը զգալի կլինի ոչ թե մի խումբ մարդկանց, այլ մեր բոլոր քաղաքացիների համար: Իհարկե, շատ կարևոր է հոգալ նաև ապագայի մասին, բայց 40 տարի հետոյի մասին մտահոգվելուց առաջ նախ այսօրվա մասին է պետք մտածել, մարդկանց այսօրվա կարիքները բավարարել: Առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին դեմ-հանդիման անհրաժեշտ է ունենալ դիմակայող տնտեսություն, ընդ որում՝ այդ ուղղությամբ օր առաջ որոշակի քայլեր ձեռնարկելով, առանց խուճուճությունների: Կարծում եք՝ մարդիկ ոչինչ չե՞ն հասկանում, ոչինչ չե՞ն տեսնում: Շատ լավ էլ տեսնում են: Մեր հասարակության մեջ բարեբախտաբար գերակշռում են մտածող, հասկացող, ընկալող մարդիկ, այլ ոչ թե սոսկ խոսքերով կերակրվողներն ու հրապուրվողները:

-Կարծիք կա, որ առաջին քայլերը, կարծես, երևում են: Օրինակ, վարչապետը հանդիպել էր խոշոր գործարարների հետ ու առաջարկել աշխատել հավասար դաշտում…

-Իհարկե ողջունելի է, եթե խոսքը հավասար հարկային դաշտի մասին է, քանի որ մրցակցային առումով այդ հարյուր գործարարները, որպես կանոն, միմյանց մրցակիցներ չեն՝ առաջին հերթին ոլորտային տեսակետից: Նրանց մրցակիցները փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են: Այնինչ փոքր ու միջին բիզնեսի զգալի մասն անցած տարիներին կուլ է գնացել խոշորներին և կամ ոչնչացել է կամ ոչնչացման ճանապարհին է: Կրկնում եմ՝ մրցակցային հավասարությունն իրենց մեջ չէ, իրենց մեջ կարող է լինել միայն հարկային հավասարություն: Իմ առաջարկն է՝ ունենալ տարբերակված հարկային վերաբերմունք. խոշոր գործարարության համար՝ պրոգրեսիվ (շատ), ՓՄՁ համար՝ ռեգրեսիվ (քիչ) հարկային բեռ: Եվ եթե մեր գործարարներն ուզում են բոլորն աշխատել հարկային դաշտում, դուրս գան ստվերից, ես միայն կողջունեմ:

-Պարոն Կարապետյան, հետաքրքիր կլինի իմանալ Ձեր կարծիքը նաև այսպես կոչված շքեղության հարկից հրաժարվելու մասին:

-Իսկապես չեմ հասկանում, թե ինչի է պետք հրաժարվել: Այդ օրենքը նաև ինձ պետք է վերաբերվի: Ցանկացած պետության տրամաբանությունն է՝ վերցնել այնտեղից, որտեղ կա և տալ այնտեղ, որտեղ չկա: Մենք, կարծես, հակառակն ենք անում: Նախորդիվ շեշտեցի, որ չի կարելի աղքատներից վերցնել ու տալ հարուստներից: Այս դեպքում էլ ուղղակի անթույլատրելի է հրաժարվել հակառակից: Իսկապես տրամաբանություն չկա ի հաշիվ աղքատների՝ հարուստների շահերը պաշտպանելու մեջ:

-Բայց Դուք էլ նույն այդ իշխանության դաշտում եք ու նաև ունևոր եք…

-Ես առաջին հերթին պետության ու պետականության դաշտում եմ: Այսինքն, ինչ է նշանակում՝ լինել իշխանության դաշտում: Եթե ես ՀՀԿ անդամ եմ, ուրեմն չպե՞տք է բարձրաձայնեմ առկա խնդիրների մասին, չպե՞տք է բարձրաձայնեմ իմ անհանգստությունների մասին: Իմ խնդիրն է՝ օգտակար լինել երկրին ու պետությանը, ու ոչ միայն բարեգործություններով: Եթե բոլորս լռենք կամ աղավաղենք իրականությունը, ոչ մի քայլ առաջ չենք շարժվի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan