«Երբեք չպետք է հուսախաբվել, պետք է պայքարել». Գևորգ Դավթյան
Փաստաբան Գևորգ Դավթյանը սոցկայքի իր էջում գրել է. «Իրականության մեջ կատարված ցանկացած գործողություն, թե` լավ, թե` վատ, չի վերանում, ինչով պայմանավորված երբեք չպետք է հուսախաբվել և պետք է պայքարել։ Վերջինս իրավունքի տեսության հիմքում է, ինչով պայմանավորված` ցանկացած հակաիրավական արարք, անկախ ամեն ինչից, ենթակա է բացահայտման պայքարի, այն է` կամքի, ցանկության և ակտիվ գործողությունների միջոցով։ Այդ իսկ պատճառով մեր իրավունքների պաշտպանության և խախտումների վերացման պայքարը պետք է ուղղված լինի միաժամանակ և մեր, և իրավասու մարմինների կամքի, ցանկության և ակտիվ գործողությունների ձևավորմանը և/կամ զարգացմանը»:
