1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Էրդողանի ներքաղաքական «գամբիտը». Գագիկ Համբարյան

Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացները բացասական են ազդում նաև Թուրքիայում իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության վրա… Թուրքական ԶԼՄ-ների տվյալների համաձայն` իշխող կուսակցությունում տեղի ունեցող կենտրոնախույս գործընթացները կարող են հեռուն գնացող բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանի համար…
Ըստ վերջին տեղեկությունների` “Արդարություն և զարգացում” կուսակցության շարքերը լքելու մասին է հայտարարել կուսակցության հիմնադիրներից մեկը՝ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախկին նախարար Ալի Բաբաջանը… Ավելին` պարոն Բաբաջանը նաև հայտնել է, որ մտադիր է նոր կուսակցություն հիմնել և ակտիվ մասնակցել երկրում ծավալվող քաղաքական գործընթացներին… Բաբաջանի հենց այս մտադրությունը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, հունից հանել է Էրդողանին, ով իր կուսակից ընկերների մոտ խիստ քննադատել է Ալի Բաբաջանի “դավաճանական” քայլերը…
Մինչ Բաբաջանի` Էրդողանից “հեռանալը”, վերջինիս լքել էին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը և երկրի ԱԳՆ-ի նախկին ղեկավար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով համարվում էր Էրդողանի “աջ ձեռքը”… Էրդողանի ղեկավարած կուսակցությունում և կառավարությունում գլուխ բարձրացրած ճգնաժամը ունի և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական դրդապատճառներ…


Ներկուսակցական ճգնաժամը Թուրքիայում սկսվեց սույն թվականի մարտի 31-ին երկրում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ “Արդարություն և զարգացում” կուսակցությունը հիմնականում հաղթանակ տարավ “գյուղական” և տնտեսապես հետամնաց նահանգներում՝ քեմալիստներին զիջելով Անկարան և տնտեսապես զարգացած նահանգներն ու գագաթնակետին հասավ 2019 թ-ի հունիսի 31-ին Ստամբուլում նշանակված վերաքվեարկությունից հետո, որը Թուրքիայում դիտարկում էին ոչ թե որպես հասարակ ՏԻՄ ընտրություններ, այլ որպես “Էրդողանի վստահության հանրաքվե”, որի արդյունքում Էրդողանի կուսակից ընկեր Բինալի Յըլդըրըմը, ստանալով 45,19 տոկոս ձայներ, պարտվեց Ժողովրդահանրապետական կուսակցության և նրան սատարող “Իյի” կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին, ով ստացել էր ընտրությանը մասնակցած ստամբուլցիների ձայների 53,91 տոկոսը՝ 5 տոկոսով ավելի, քան ստացել էր մարտի 31-ի ընտրություններին… Շատերի համար այս արդյունքը դիտարկվեց որպես Էրդողանի` քաղաքական Օլիմպից հեռանալու սկիզբ…
Արտաքին դրդապատճառները ևս հիմնավոր են և ազդեցիկ… Ներքաղաքական ֆիասկոները անտեսելով` Էրդողանը գնաց ԱՄՆ-ի հետ բացահայտ առճակատման՝ սերտացնելով ռազմական և արտաքին քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ վերջինից գնելով С-400 “Տրիումֆ” զենիթահրթիռային համակարգեր և համագործակցելով Սիրիայում Մոսկվայի հետ` ազդեցության գոտիներ ստեղծելով… Պաշտոնական Վաշինգտոնը տարբեր միջոցներով և մեթոդներով փորձեց հետ պահել Անկարային այդ քայլից, սակայն ապարդյուն… Մի քանի օր առաջ սկսվեց С-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային…
ԱՄՆ-ի հետ առճակատման հետևանքով տուժեց նաև Թուրքիայի տնտեսությունը, որի պատճառով թուրքական լիրան բավականին արժեզրկվել է, իսկ առաջին սպառման ապրանքների գներն աճել են 2-4 անգամ, նվազել են օտարերկրյա ներդրումները… Թուրքիայի բնակչության մեծ մասը դժգոհ է գործող իշխանությունների և հատկապես կառավարության անդամների գործունեությունից և տնտեսական ճգնաժամի համար մեղադրում է հենց նրանց… Էրդողանը փորձելով սեփական “խաղն” առաջ տանել և հաշվի չնստելով Վաշինգտոնի և վերջինիս մերձավորարևելյան թիվ մեկ գործընկեր՝ Իսրայելի հետ, վտանգի տակ է դրել իր ու իր հարազատ կուսակցության իշխանությունը Թուրքիայում… Թրամփի վարչակարգը Անկարային “դարձի” բերելու համար հրաժարվեց նախորդ վարչակարգերի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող “դիվանագիտական շանտաժի” քաղաքականությունից (օրինակ՝ երբ Անկարան այնպիսի քայլեր էր անում, որոնք չէին բխում ԱՄՆ շահերից, Վաշիգնտոնում նույն րոպեին հիշում էին Հայոց ցեղասպանության մասին) և անցավ տնտեսական պատժամիջոցների (բավականին բարձրացվեցին Թուրքիայից ԱՄՆ ներկրվող երկաթի և պողպատի մաքսատուրքերը) ու “փափուկ ուժի” կիառմանը, որի արդյունքում Թուրքիայի տնտեսական և զբոսաշրջային կենտորններում Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշի կտրուկ անկում գրանցվեց, որն էլ ազդեց մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա…


Թուրքիայում հիմա ակտիվորեն քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, որն ամբողջությամբ համապատասխանում է ԱՄՆ-ի կողմից այժմ իրականացվող “թուրքական” քաղաքականությանը… Թուրքիայում ակտիվացել են ոչ միայն Էրդողանի հակառակորդները՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը և նրան սատարող “Իյի” կուսակցությունը, այլև “Արդարություն և զարգացում” կուսակցության հակաէրդողանական ակտիվը… Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Ալի Բաբաջանի կողմից կուսակցություն ստեղծելու դեպքում “Արդարություն և զարգացում” կուսակցության 40 պատգամավորներ կլքեն Էրդողանի կուսակցությունը և կմիանան Բաբաջանին… Նույն ԶԼՄ-ների տվյալներով այդ կուսակցության մեջ կմտնեն նաև արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգյունը, ֆինանսների նախկին նախարար Մեհմեդ Շիմշեքը, նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և պառլամենտի նախկին խոսնակ Բյուլենթ Առինջը… Սակայն Էրդողանը հենց այնպես չի հանձնվի… Նա կպայքարի իշխանությունն իր ձեռքում պահելու համար և այսպիսի դեպքերում երկրի ներքաղաքական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով կսրի իրավիճակը երկրի ներսում՝ ահաբեկչություններ կազմակերպելով և դրանցում իր հակառակորդներին մեղադրելով, այդ թվում նաև քրդերին՝ սահմանափակելով ազատությունները, ինչպես նաև կակտիվանա արտաքին քաղաքականության ոլորտում… Չի բացառվում, որ Անկարան նոր սադրանքների կդիմի Սիրիայում, Իրաքում, չի բացառվում նաև Արցախում և այլն… Ինչպես նաև կրկին հրապարակ կնետի նեոպանթյուրքիստական և նեոօսմանական իր քաղաքականությունը՝ կրկին կփորձի ներկայանալ մահմեդական աշխարհի “օմբուդսմենի” դերում…
Այս ամենում մեզ հետաքրքիր է, թե ինչպիսի քաղաքականություն կդրսևորի մեր ռազմավարական գործընկեր Ռուսսատանը, որը վերջին 2-3 տարիներին դարձել է Անկարայի հավատարիմ բարեկամը…

Գագիկ Համբարյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan