Էրդողանի տեղակալն Իսրայելն անվանել է «սիոնիստ մարդասպանների երկիր», որի դեմը պետք է առնել
Թուրքիայի Հանրապետությունում իշխող, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Գազայի վրա իրականացրած Իսրայելի հարձակմանը, գրում է ermenihaber.am-ը:
Քուրթուլմուշը Twiiter-ում գրել է․ «Գազան որը գտնվում է պաշարման, էմբարգոյի և շրջափակման մեջ, Ռամադանի օրը կրկին դառնում է Իսրայելի պետական ահաբեկչության թիրախ, մի բուռ ճնշված պաղեստինցի հրթիռակոծվում է սիոնիստ մարդասպանների կողմից»։
Ապա նշելով, որ միջազգային հանրությունը, հատկապես իսլամական աշխարհն ընդամենը դիտորդ է մարդկության դեմ կատարվող վերոնշյալ հանցագործությանը, ասել է․ «Վերին աստիճանի քննադատված Իսրայելի, այդ ահաբեկչական պետության դեմը պետք է առնել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային, այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայից 9-ը հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Գազայի ուղղությամբ հրթիռակոծություններն Իսրայելը շարունակել էր նաև ապրիլի 7-ի առավոտյան։