Էրդողանն ու Պուտինը վերջին օրերին երրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով՝ կողմերը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հարցերի լայն շրջանակ։ Պեսկովը նման կերպ է պատասխանել Սիրիայի հանդեպ դիրքորոշման մասին Թուրքիայից պարզաբանում ստանալու մասին հարցին։
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների այժմեական հարցեր, ինչպես նաև Սիրիայի խնդիրը և հատկապես Հալեպի հարցը։
