Էրդողանը կրկին արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Թուրքիայի տարածքում ծառայող զինվորներին
Գերմանական Spiegel-ը տեղեկացնում է,որ Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է Բեռլինին,որ հուլիսի 17-ին Բունդեսթագի մի խումբ պատգամավորների կայանալիք այցը Կոնյա քաղաքում ծառայող գերմանացի զինվորականներին ցանկալի չէ...Այսինքն,Էրդողանն այս անգամ ևս թույլ չտվեց գերմանացի պատգամավորներին այցելել Թուրքիայի տարածքում ծառայող իր զինվորներին...
Մինչ Կոնյայի ռազմաբազա այցելելը գերմանացի պատգամավորները մի քանի անգամ ցանկացել են այցելել Ինջիրլիկի ռազմաբազայում ծառայող իրենց հայրենակիցներին, սակայն Անկարան արգելել է նրանց դա անել...Թուրք-գերմանական հարաբերությունները բավական լարված են և դա պայմանավորված է թե՛ 2016 թ-ի հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու,թե՛ այս տարի Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված քարոզարվաշի ժամանակ թուրք նախարարների մուտքը Գերմանիա արգելելու հետ...
Ի դեպ,պաշտոնական Բեռլինը հայտարարել էր,որը եթե Անկարան շարունակի գերմանացի օրենսդիրներին խոչընդոտել Թուրքիայում ծառայող իր զինվորականներին այցելելը ,ապա Գերմանիան իր զինվորականներին Թուրքիայից դուրս կբերի և կտեղաբաշխի Հորդանանում...Այս վերջին արգելքից հետո,հավանական է,որ Անգելա Մերկելն այդպես էլ վարվի...