Էրդողանը միտումնավոր յուղ է լցնում ռուս–թուրքական հարաբերությունների վրա
Ռուս–թուրքական հարաբերությունների վրա՝ կարծես միտումնավոր, մշտապես յուղ է լցնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նա հայտարարել է, որ Սև ծովը գրեթե վերածվել է «ռուսական լճի»: Այնուհետև նշել, որ Ռուսաստանին հակազդելու նպատակով Սև ծովում պետք է ավելի ակտիվացնի իր ներկայությունը, ազդեցությունն ու դերակատարությունը ՆԱՏՕ-ն: Թուրքերի ֆյուրերն այդ հայտարարությունը կատարել է Ստամբուլում ընթացող Բալկանյան կոնֆերանսի ժամանակ: Միաժամանակ հայտնել, որ կոնկրետ արդյունքներ է ակնկալում հուլիսի 8-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից…Նա միաժամանկ պաշտպանել է ՆԱՏՕ-ի Սևծովյան նավատորմ ստեղծելու Ռումինիայի նախաձեռնությունը և հայտարարել. <<…եթե մենք հիմա միջոցներ ձեռք չառնենք, պատմությունը մեզ չի ների>>:
Շատ արագ տեմպերով սեղմվում է ՆԱՏՕ-ի օղակը Ռուսաստանի շուրջը՝ Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Մերձբալթյան երկրներ, Վրաստանում անցկացվող աննախադեպ զորավարժություններ…Դե Ուկրաինան էլ լլկվել է արդեն արևմուտքի կողմից, այնպես որ Ռուսաստանն աննախանձելի կարգավիճակում է…