1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Էրդողանը խոսել է Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միության ստեղծման մասին

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը...Հանդիպման ավարտին Պուտինն ու Էրդողանը պատասխանել են լրագրողների հարցերին...Հենց այստեղ էլ Թուրքիայի բռնապետը մի ուշագրավ հայտարարություն է արել..."Պուտինի հետ մենք քննարկել ենք Թուրքիա-Ռուսաստան- Ադրբեջան միության ձևավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը",-ասել է Էրդողանը... 
Էրդողանի հայտարարության մեջ ոչինչ պատահական չէ...Թուրքիայի ֆաշիստ բռնապետը հասկացրել է,որ եթե Արցախյան հակամարտությունը լուծի հօգուտ Անկարայի և Բաքվի,ապա վերջիններս Մոսկվայի հետ կստեղծեն միություն...
Որքան հասկանալի է,Էրդողանը փորձում է կրկնել այն,ինչ ժամանակին հաջողվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին...Հիշեցնեմ,որ Աթաթուրքը կոմունիստական Ռուսաստանի ղեկավար տկարամիտ Լնինին համոզել էր,որ Թուրքիան կդարձնի սոցիալիստական երկիր,որտեղից կոմունիզմը կտարածի ամբողջ Մերձավոր Արևելքով մեկ...Լենինին համոզելու համար,որ իր ասածը իրականություն է Աթաթուրքը կատարեց առաջին քայլը.Թուրքիայի դրոշը "ներկվեց" կարմիր գույնով...Ոգեշնչված այդպիսի ապագայից,Լենինը նախաձեռնեց ամրապնդել ռուս-թուրքական հարաբերությունները...

Սակայն բոլշևիկների առաջնորդն այդ ամենը արեց ՀԱՅ ժողովրդի հաշվին...Լենինի և Աթաթուրքի նախաձեռնությամբ 1921 թ-ի ՄԱՐՏԻ16-ին ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ին ԿԱՐՍՈՒՄ կնքված պայմանագրերի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց Արևելյան Հայաստանի բավական խոշոր մասը...Իսկ Թուրքիայի հարավկովկասյան սատելիտ,նորաթուխ Ադրբեջանը ստացավ Արցախը և Նախիջևանը...Բացի հայ ժողովրդին տարածքային կորուստներ պատճառելուց Ռուսաստանի բոլշևիկները թուրքերին նաև ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրեցին,որի շնորհիվ թուրքերը ավարտին հասցրեցին 1914 թ-ից սկսված հայերի և Պոնտոսի ու Զմյուռնիայի հույների ցեղասպանությունը...Իր նպատակին հասնելուց հետո Աթաթուրքը երեք մատների կոմբինացիան ցույց տվեց Լենինին և նետվեց Արևմուտքի գիրկը,որտեղ և հանգրվանում է մինչև հիմա...

Նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի ջատագով Էրդողանին հանգիստ չեն տալիս Աթաթուրքի դափնիները...Նա ինչո՞վ է պակաս Քեմալից,որ չխաբի Պուտինին և չստանա որևէ բան ռուսներից...Էրդողանը ենթադրում է,որ ռուսը երբեք իր հաշվին լավություն չի անի թուրքերին...Նա այդ լավությունը հավանաբար կանի ԿՐԿԻՆ հայերի հաշվին՝ինչպես դա եղավ 1921 թ-ին...2021 թ-ին մնացել ընդամենը 4 տարի և Էրդողանը շտապում է միջազգայնորեն ԱՆՎԱՎԵՐ Մոսկվայի և Կարսի պայմանարգրերի 100-ամյակի տարելիցին մի նոր պայմանագիր ստորագրել ՌԴ-ի հետ՝լեգիտիմացնելով այդ պայմանագրերը և վերականգնել հայերի կողմից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խախտված կետերից մեկը...Այդ "կետը" Արցախն է...
Բարբաջելով ռուս-թուրքական միության մասին Էրդողանը բացեիբաց ակնարկել է,որ այդ միությունը ստեղծելու գինը մեկն է...Ռուսները պետք է սկուտեղի վրա Արցախը մատուցեն Բաքվին...

Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միության ստեղծման մասին հայտարարությունը Էրդողանը պատահական չի արել հիմա...Ներկայիս պուտինյան Ռուսաստանը գտնվում է գրեթե նույն ԻԶԳՈՅ վիճակում ինչ լենինյան Ռուսաստանը 1921 թ-ին...
Հետաքրքիր է,տեսնե՞ս նույն Պուտինն էլ է էքստազի մեջ ընկել թուրքերի այս առաջարկից,ինչպես ժամանակին իր գործընկեր Լենինը...
Հուսով եմ մեր ԱԳՆ-ն որևէ կերպ կարձագանքի...Գոնե հիմա չեն կարող ասել,որ սա զուտ ռուս-թուրքական հարաբերություններին է վերաբերվում, քանի որ Էրդողանը բացահայտ առքուվաճառքի է հանել ՀԱՅԿԱԿԱՆ Արցախը...
Հ.Գ.Այս միության ստեղծման մասին խոսելիս Էրդողանն ասել է,որ սա "Եռյակ միություն" է...Ժամանակին մի "Եռյակ միության" անդամ էր նաև Օսմանյան կայսրությունը...Այն շատ տխուր վախճան ունեցավ և կործանեց իր փլատակների տակ ՉՈՐՍ կայսրությունների,որոնցից երկուսի հետնորդներն են նույն Թուրքիան և ՌԴ-ն...

Գագիկ Համբարյան
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan