Երեւանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի. Կարգին Հայկո
Հանրահայտ դերասան Հայկ Մարությանը` Կարիգին Հայկոն, Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր 500.000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղն արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգետ եւ տգեղ շինություններով պատված մի քաղաքում: Երեւանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»:
