Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում փոխքաղաքապետերի նշանակման հարցն է (ուղիղ)
Երեւանի քաղաքապետարանում ընթանում է Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը:
Նիստի օրակագում է Երեւանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ կնշանակվի Հրաչյա Սարգսյանը, իսկ փոխքաղաքապետներ կնշանակվեն Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը եւ Տիգրան Վիրաբյանը։ Սա նշանակում է, որ նախկին փոխքաղաքապետերից որեւէ մեկը չի շարունակի պաշտոնավարել։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Հրաչյա Սարգսյանը կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական եւ հիպոթեքային վարկավորման, ռիսկերի կառավարման բաժնի պետը։
Հայկ Սարգսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Տնտեսագիտական համալսարանի դասախոս։ 2006-2018 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար։
Մյուս 2 փոխքաղաքապետները քաղաքապետի հարազատ միջավայրից են՝ շոու բիզնեսից։ Մասնավորապես, Սերգեյ Հարությունյանը «Տրիադա» ստուդիայի փոխտնօրենն է, որը բազմաթիվ ֆիլմերի, հոլովակների պրոդյուսեր է, Հայկ Մարությանի «Kargin studio»-ի նկարահանած «Սիրո գործակից» եւ «Սուպեր մամա 2» ֆիլմի պրոդյուսերն է։
Տիգրան Վիրաբյանն էլ Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենը։
Երեւանի ավագանու նիստի օրակարգում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, նաեւ աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցը: Նշենք, որ ըստ էության, հաստատվում է նախկինում գործող հաստիքացուցակն առանց փոփոխության:
