Երեւանի դատախազը՝ «հանցագո՞րծ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ «Ժամանակ»-ը անդրադարձել էր փաստաբան Հակոբ Ճարոյանի կողմից Երեւանի դատախազ Րաֆֆի Ասլանյանի դեմ կաշառք վերցնելու հետ կապված ՀՔԾ ներկայացված դիմումին։ ՀՔԾ-ն, սակայն, այս անգամ էլ է հրաժարվել քրեական գործ հարուցել Երեւան քաղաքի դատախազի դեմ։
«Իրենք ամեն ինչ անում են, որ քաղաքի դատախազի անունը որպես հանցագործի, որեւէ տեղ չշոշափվի։ Բայց եթե նա մեղավոր չէ, կաշառք չի վերցրել, ոչ մեկի պատվերը չի կատարում, ինչու չի արձագանքում։ Նա ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր անունը չարատավորվի, որպես կաշառակերի։ Բայց լռելով՝ ճիշտ հակառակն է ստացվում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ գնալու է մինչեւ վերջ եւ չի դադարեցնելու իր պայքարը մինչեւ վերջ՝ մինչեւ Երեւան քաղաքի դատախազի նկատմամբ քրգործ չհարուցվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
