Երեւանի կենտրոնում ռուսաստանահայ գործարարի «Ալեքսանդր» հյուրանոցը գրեթե պատրաստ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյան 3/4 հասցեում գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցը գրեթե պատրաստ է շահագործման։ Շենքի արտաքին աշխատանքներն արդեն ավարտված են, բացվել է Աբովյան փողոցի մայթի՝ շենքին կից հատվածը։ Շինությունը ունի երկու մուտք՝ մեկը Հյուսիսային պողոտայից, իսկ գլխավոր մուտքը Աբովյան փողոցից է։
Ներսի հարդարման աշխատանքները նույնպես կարելի է ավարտված համարել, կատարվում են մաքրման աշխատանքներ։ Աշխատակցուհու խոսքով՝ հյուրանոցի բացումը նախատեսվում է ապրիլի սկզբին։
Հավելենք, որ հյուրանոցը պատկանում է «Մոնարխ» ընկերությանը, որի սեփականատերն է Ռուսաստանում բնակվող հայ գործարար, մեծահարուստ Սերգեյ Համբարձումյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում