Երեւանում գողացել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց տեղադրված արագաչափ սարքը
Սեպտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Հ.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին ժամը 00:30-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ Երեւան քաղաղքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց մայթին տեղադրված արագաչափ սարքը գողանալու մեջ:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաեւ գողացված արագաչափ սարքը: