Երեւանում «օրենքով գողերի» են բերման ենթարկել
Ոստիկանության աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 18-ին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման են ենթարկել մի քանի «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների։
NEWS.am-ի տեղեկություններով, բերման ենթարկվածների մեջ է նաեւ Մերաբ Ջեմալի Կալաշովը՝ հայտնի Մերաբ Թբիլիսսկի մականունով։ Նա եւ իր ուղեկիցները օրեր առաջ էին ժամանել Հայաստան։
Առաջիկա ժամերին բերման ենթարկված հեղինակությունները կլքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։
Նշենք, որ վերջին շրջանում մի քանի քրեական հեղինակությունների արտաքսել էին Հայաստանից։ Ոստիկանությունը հայտարարել էր, թե պայքար է մղելու «օրենքով գողերի» դեմ։
