Երեւանում Պուտինի հետ քննարկելու են գազի սակագինը իջեցնելու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը` միայն անապահով խավերի համար: Սակայն, մեր տեղեկություններով, ամսի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող Պուտինի հետ հայկական կողմը եւս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։
Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին` գազի գինը 156-ից դարձավ 146` ներքին սպառողի համար: Մեր տեղեկություններով` խնդրո առնչությամբ առաջիկայում սպասվում է նաեւ «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան` վերջնական քննարկումների համար:
Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաեւ ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել` մասնակցելու այդ եւ այլ քննարկումների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
