Երեւանում քաղաքացի է մոլորվել անտառային հատվածում. նրան գտել են փրկարարները
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Սարի թաղից դեպի հեռուստաշտարակ տանող հատվածում եւ արգելափակվել թփուտների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հետադարձ կապով պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Նոր Նորքից դեպի Աբովյան պուրակ տանող անտառային հատվածում՝ կամրջի մոտակայքում:
Փրկարարները Նոր Նորք տանող ավտոճանապարհին՝ «Ran oil» բեզալցակայանի մոտակայքում, հայտնաբերել են վատառողջ՝ 1956 թ. ծնված Ա. Հ.-ին եւ դուրս բերել արգելափակումից:
Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը Ա. Հ.-ին տեղափոխել է բնակության վայր եւ ցուցաբերել համապատասխան բուժօգնություն:
