Երեւանում թալանել են «Ռոյալ» խաղատան դիլլերին
Երեւանում, նոյեմբերի 9-ին, անհայտ անձը կամ անձինք ժամը 07։40-ից մինչչեւ 23։10-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալու գործադրմամբ ներս են մտել Երեւանի Նաիրի Զարյան փողոցի շենքերից մեկի բնակարան եւ այնտեղից հափշտակել ոսկյա եւ արծաթյա զարդեր, ձմեռային մուշտակներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված բնակարանը պատկանում է Ուկրաինայի քաղաքացի 35-ամյա Նատալյա Ս.-ին: Աղբյուրի տեղեկություններով նա աշխատում է «Ռոյալ» խաղատանը՝ որպես դիլլեր։
Գողը կամ գողերը դիլլերին պատճառել են մի քանի հազար դոլարի վնաս։
