Երեւանում ոստիկանների նկատմամբ բռնություն կատարողները դատավորի բարեկամներն են
Այսօր՝ ապրիլի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ ձերբակալվել են 2 անձ, ովքեր ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել: էլեկտրոնային լրատվամիջոցներով էլ տեղեկություններ են տարածվել, որ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրող անձինք ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթի մասնակիցներից են եղել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ձերբակալված նշված անձինք ոչ մի կապ չեն ունեցել բողոքի ակցիաների հետ, նրանք Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Տոկոս Վիլիկի տղա» մականվամբ Արման Օհանյանի հորեղբոր տղաներն են, որոնցից մեկի անունը Լևոն է: Նշված անձինք Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են, կասկածվելով ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մանրամանսրեը՝ սկզբնաղբյուր կայքում