Երեւանը նոր գլխավոր տոնածառ կունենա
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր հայտնել է, որ նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները, որն այս տարի նոր է լինելու։
«2005-ից ի վեր առաջին անգամ նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրությամբ՝ գագաթի հետ միասին, հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղեւնու ճյուղերից է լինելու։
Զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով»,- տեղեկացրել է քաղաքապետի խոսնակը։