Երեւում ա, որ Ստյոպան երբեք աղջիկ չի «կապել». Շմայսի հայհոյանքն էլ՝ սովորական քծնանք
Ստյոպա Սաֆարյան անկախ նրանից, թե ինչպես է իրեն դրսևորել Կարեն Մովսիսյանը ծառայության մեջ, անձնական նամակագրությունը քննարկման առարկա սարքելը սիրուն չի։ PS.Երևում ա, որ Ստյոպան երբեք աղջիկ չի «կապել»))))
***
«Մի անգամ ասել եմ, որ Զարուհի Փոստանջյանի հարցը կազինոների մասին իմ սրտով չէր։ Սակայն երեկ «Ազատություն» ով լսեցի, որ Շմայսը այս էլ երկրորդ անգամ հրապարակավ հայհոյում է Զարուհուն։ Մեր երկրում շատ աղաղակող անարդարություններ կան՝ մարդասպան են բաց թողնում,անմեղ մարդկանց են նստացնում և այլն և այլն... Չեմ հիշում, որ նորմալ մարդու արժանապատվությունը ոտնահարող այս դեպքերի մասին Շմայսը երբևէ ծպտուն հանած լիներ։ Հիմա երբ սխալ բան է եղել Սերժ Սարգսյանի նկատմամբ, Շմայսը անդադար հայհոյում է Զարուհուն, ինչը ոչ թե սկզբունքայնություն է այլ սովորական քծնանք։ Էլ չեմ ասում, որ Զարուհին կին է, մի քանի երեխաների մայր։ Զարուհու արածն լավ բան չէր, բայց բռիությունդ ի ցույց դնելով վերադասին քծնելն ավելի տգեղ բան է»։ Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից: