«Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, վարորդի վիճակը ծանր է
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 15-ին՝ ժամը 23:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Ըստն ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Jeep Grand Cherokee» մակնիշի 34 LP 444 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է էլ. սյանը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացի՝ 1965 թ. ծնված Մ. Յ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Ավտոմեքենան հոսանքազրկվել է:
