Երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձ կատարելիս գերեվարվածները սևամորթներ են
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի համար հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք: Մեզ հայտնի դարձավ, որ գերեվարվածները սևամորթներ են, որոնց բռնելուց հետո դիրքապահները հանձնել են Ազգային անվտանգության ծառայությանը:
Հիմա ԱԱԾ-ում քննություն է տարվում հասկանալու համար, թե ինչ նպատակով են վերոնշյալ անձինք վարձել հատել սահմանը և ցանկացել Ադրբեջանից հայտնվել Հայաստանում»,-գրում է թերթը: