Երեկ հավաքվել էին ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը դեմ մի շարք գործիչներ. Հրապարակ
Երեկ երեւանյան սրճարաններից մեկում հավաքվել են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը դեմ մի շարք գործիչներ, որոնք որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումը թույլ չտալու նպատակով: Հավաքի մասնակիցները ձեւավորել են նախաձեռնող խումբ՝ միջոցառումները համակարգելու համար: Մեր տեղեկություններով, խմբում ներգրավվել են ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ: Առաջիկայում նախաձեռնող խումբն ուղերձով կդիմի ՀՀ քաղաքացիներին եւ առանձին հայտարարությամբ՝ ԱԺ պատգամավորներին:
