Երեկ կայծակի հարվածից Առատաշեն գյուղի մի բնակիչ տեղում մահացել է.
Հրապարակ թերթը գրում է. Երեկ բնության տարերքի հերթական զոհը գրանցվեց, այս անգամ արդեն Արմավիրի մարզում: Առատաշեն գյուղում, իրենց հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, կայծակի հարվածից տեղում մահացել է նույն գյուղի բնակիչ, 1966 թվականին ծնված Ավետիս Կիրակոսյանը: Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ընտանիքի անդամների աչքի առաջ, որոնք նույնպես աշխատելիս են եղել հողամասում: «Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ չեն էլ հասցրել որեւէ կերպ պատսպարվել: Մահացածի հարազատները շոկի մեջ են, անգամ խոսել չեն կարողանում»,-ասաց գյուղապետը: Ավետիս Կիրակոսյանն ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ մեկ երեխա, ապրում էր ծեր ծնողների հետ:
