Երեկ վարչապետը մի քանի անգամ «ձեռք է տվել Քիմին»
Hraparak.am-ը գրում է.
Հովիկ Աբրահամյանի «գլխին գալովի է»: Երեկ, մեր աղբյուրը վկայում է, որ կառավարության աշխատակիցները շատ աշխույժ էին ու անընդհատ ծիծաղում էին: Ծիծաղը պատճառ ուներ: Պարզվում է, որ Քիմ Քադաշյանին դիմավորելու ժամանակ, վարչապետը երևի չի հավատացել կամ պատկերացրել, որ իր առաջ Քիմն է, ու պատմողի վկայությամբ, երբեմն- երբեմն, նկատելի, «ձեռք է տվել նրան» ու եղել է շփոթված:
Բացատրում էին այսպես՝ վարչապետը ոնց որ չէր հավատում, որ իր առաջ կանգնած շքեղ գեղեցկուհին «Քիմի օրիգինալն է» և ուզում էր համոզվել:
Առավոտ կանուխ էլ Քիմի գրառումը կարդացի ու մեռա ծիծաղից: Հովիկի տեղ գրել էր Հավիկ Աբրահամյան: Չէ, մեկը մյուսի հետ հեչ կապ չունի, չմիացնեք:
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ