Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը. ԱՀ ԱԻՊԾ
Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: