Երեկվա հանրահավաքի սյուրպրիզը Նապոլեոն Ազիզյանի հայտնությունն էր. Հրապարակ
Երեկվա հանրահավաքի սյուրպրիզը Նապոլեոն Ազիզյանի հայտնությունն էր, ով ԱԺ վերջին ընտրություններին ԲՀԿ-ի կողմից թիվ 9 ընտրատարածքում առաջադրվեց, բայց պարտվեց ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանին: Որոշել եք վերադառնալ քաղաքականությո՞ւն՝ հարցրինք Ազիզյանին, ով հորդորեց իրեն հանգիստ թողնել: «Աբիկն իմ ընկերն է, ինքն ստեղ է, ես էլ եմ ստեղ»,- բացատրեց Ազիզյանը՝ նկատի ունենալով ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանին: Նրանց շուրջն էին նաեւ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներ Տիգրան Ստեփանյանը, Դավիթ Քոչարյանը, Վահագն Մախսուդյանը:
