Երեք օրում գրանցվել է 57 ավտովթար. զոհվել է 7, վիրավորվել՝ 82 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 120 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 34, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 11, խարդախության 10, խուլիգանության 5, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 3-ական, պետական-հասարակական ունեցածքի գողության, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սառը զենք կրելու ու փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, ընդերքի ապօրինի օգտագործելու եւ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի առգրավման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 3, անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 57 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: