Երևան եկող բոլոր անցակետերը վերցվել են խիստ վերահսկողության տակ.armlife.am
Այսօր առավոտից ՀՀ տարբեր մարզերից Երևան եկող բոլոր անցակետերը վերցվել են խիստ վերահսկողության տակ, ArmLife.am-ի տեղեկություններով՝ անցակետերում ուժեղացված վերահսկողություն է, մարդիկ չեն կարողանում գալ Երևան և միայն հատուկենտ մեքենաների են բաց թողնում տեղաշարժվել դեպի մայրաքաղաք:
Մեր ունեցած տեղեկություններով` այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, իշխանություններն այս կերպ փորձում է ԲՀԿ-ի բազմաթիվ աջակիցներին թույլ չտալ այցելել Երևան և իրենց սատարումը հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: