Երևան քաղաքի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Հուլիսի 28-ին, ժամը 10:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Լ. Բ.-ի (1953 թ.) դին: