Երևան-Արտաշատ ճանապարհին BMW-ն բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին. կա տուժած
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 8-ին, ժամը 01:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 45 TK 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող նախկին ՃՈ հենակետի պատին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1994 թ. ծնված Ա. Գ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
