Երևան-Սևան ավտոճանապարհին քաղաքացի է վրաերթի ենթարկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին քաղաքացի է վրաերթի ենթարկվել, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 16-րդ կմ-ին «Օpel Zafira» մակնիշի 35 MF 684 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Հ. Մ.) վրաերթի է ենթարկել Դ. Դ.-ին. վերջինս տեղում զոհվել է:
