Երևանի բնակիչը փորձել է ինքնահրկիզվել իր բնակարանում
Նոյեմբերի 11-ին, ժամը 08:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ փորձելով ինքնահրկիզվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական:
Փրկարարների և պարեկային ծառայողների համատեղ ուժերով կանխվել է Ն. Ս.-ի ինքնասպանության փորձը։
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: