1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԵՐԵՎԱՆԻ ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԹՆՋՈՒԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Newsmedia.am-ը երեկ անդրադարձել էր Չայկովսկու անվան դրոցում տեղի ունեցած միջադեպին: Խոստանլով, որ հետամուտ է լինելու խնդրի բազմակողմանի լուսաբանմանը: Մասնավորաես ճշտելու, թե արդյոք տնօրենը ունի՞ իրավունք մտնելու դեռահասի ընտանիք, անձնական տարածք, թե ոչ. այն ինչ արձանագրվեց araratnews.am-ի պատրաստած Տեսանյութին ծանոթանալուց հետո:

Եւ վերջապես, ո՞ր իրավունքով է ԵՐԵՎԱՆԻ ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ ՄԱՐՏՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ  անրայնացնում իր սանի ընտանեկան, անձնական տվյալները՝տուրք տալով այնքան զազրելի ու աընդունելի բամբասանքի ժանրին: Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի հրապարակայնորեն վարկաբեկելու դեռահաս աղջնակի, իր ՍԱՆԻ ԾՆՈՂԻՆ, ԸՆՏԱՆԻՔԻՆ...ԱՍԵԼՈՎ ԵՐԵԽԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏՎԵԼ:

Եւ արդյո՞ք իրավունք ունեն մատաղսերնդի դաստիարակությամբ զբաղվելու մարդիկ, ովքեր "գրոհում են" մի ընտանիքի ուղղությամբ, ով ընդամենը փորձել է իր երեխայի իրավունքներին տեր կանգնել...

Վերը նշված հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով էլ, Newsmedia.am-ը հետամուտ լինելով իր որդեգրած գործելաոճին նախ փորձեց զրուցել Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանի հետ, ով ի սկզբանե հրաժարվեց մեր հարցերին պատասխանել հետեյալ պատճառաբանությամբ.

-Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս, ինձ կներեք:

-Ընդամենը մի քանի հարց ունենք` Ձեր դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված. խոսքը գնում է երկու երեխաների մասին:

-Ես Ձեզ սենց ասեմ երկու բառով. այստեղ երկու երեխայի խնդիրը չի: Քանի որ հարցը դուրս է եկել դպրոցի պատերից, եւ որ այս պահին դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Այդ հարցով ես կսպասեմ, երբ իրավապահ մարմինները իրենց վերջնական եզրակացությունը կունենան, մենք կկայացնենք մեր որոշումը, ինչի մասին դուք էլ կիմանաք:

-Իսկ մինչ այդ, ի՞նչ է լինելու Ալլայի …(հարցը դեռ չավարտած. հեղ. Ն. Ա )

-Մինչ այդ դպրոցում արձակուրդ է, Ալլան ինչպես որ ուսանել է դպրոցում՝ նույն ձեևի շարունակում է ուսանել: Իր կյանքում ոչինչ չի փոխվել: Մենք կսպասենք իրավապահների եզրակացությանը, ինչից հետո կկայացնենք որոշումը:

-Պարոն Կոստանդյան, մենք տեսանք Ձեր հարցազրույցը «Ararartnews.am»-ին տրված, այնտեղ …(դարձյալ հարցը մնաց անավարտ…)

-Հարցազրույցը հրապարակվել է ոչ ամբողջությամբ, հատվածներ են վերցվել եւ դրվել այն անկյան տակ, որին այս պահին իրենց հարմար է եղել, ես չեմ կարող ասել:

-Պարոն Կոստանդյան, բայց փաստ է, որ Ձեր խոսքում Դուք ակամայից տեղափոխվում եք Ձեր սանի՝ աղջնակի անձնական տիրույթ …բուն խնդիրը թողած:

-Ես դրա համար եմ ասում, սխալ կարծիք է ստեղծվել: Զրույցը հրապարակվել է ոչ ամբողջությամբ: Իմ մոտեցումը հետեւյալն է. մենք կսպասենք մինչեւ իրավապահները հետաքննությունը կավարտեն:Ես այս պահին ոչ մի կարծիք չեմ ուզում հայտնել: Որովհետեւ հանվում են կադրեր, որոնք այդ պահին տվյալ մարդկանց հարմար է, այդ իսկ պատճառով ես զերծ կմնամ կարծիք հայտնելուց: Որովհետեւ «Ararartnews.am»-ով կարծիքս հնչել է միակողմանի:

-Խնդրում եմ պատասխանել կոնկրետ հարցիս. Նույն «Ararartnews.am»-ին տրված հարցազրույցում, ես հիմա չգիտեմ միակողմանի է, թե ոչ… Դուք այնտեղ երեխայի ընտանիքին վերաբերող անձնական տվյալներն ենք ներկայացնում, երեխայի ընտանեկան կարգավիճակի մասին եք խոսում.ըստ Ձեզ դա նորմալ է՞:

-Դուք նոր ասացիք միակողմանի:

-Ես չասացի. Դուք ասացիք, որ հարցազրույցը միակողմանի է: Ես էլ ասացի միակողմանի է, թե ոչ…բայց փաստ է, որ դուք տվյալ հարցազրույցում հրապարակել եք երեխային վերաբերող նեղ ընտանեկան անձնական տվյալներ. այսպես ասած՝ մտել եք երեխայի անձնական տիրույթ:

-Ես ասացի արդեն, չեմ ուզում կարծիք հայտնել:


-Բայց դա անմիջապես ՁԵր խոսքի հետ է կապված, ինչու եք դուք խնդիրը թողած՝ մտել եւ հանրայնացրել երեխայի անձնական, ընտանեկան խնդիրները, քաջ գիտակցելով , որ խոսքը աղջիկ երեխայի մասին է:

-Կլսեք ինձ ուշադիր:

-Իհարկե:

-Ուրեմն ես տվել եմ մի ժամանոց հարցազրույց, որից վերցվել են հատվածներ, հիմա Դուք դիմեք «Ararartnews.am»-ին, վերցրեք ամբողջական հարցազրույցը:


-Դե մենք Ձեզ ենք դիմում, որպեսզի ներկայացնեք Ձեր դիտարկումը:

-Վերցվել են երկու-երեք րոպեանոց կադրեր, որից դուք ինձ հարց եք տալիս: Ես ասում եմ, որ դա ամբողջությամբ չի:

-Պարոն Կոստանդյան, Դուք առաջին հերթին որպես մանկավարժ, ապա նաեւ տնօրեն, ճիշտ ե՞ք համարում, որ խնդիրը թողած՝ Դուք մտնում եք երեխայի անձնական տիրույթ:

-Ես զերծ կմնամ որեւէ բան ասելուց, կսպասեմ մինչեւ իրավապահները իրենց վերջնական եզրակացությունը տան, որից հետո մեծ սիրով Ձեզ կընդունեմ եւ կտասխանեմ Ձեր բոլոր հարցերին:

-Խնդրում եմ այս հարցիս պատասխանել, որպեսզի հետագայում չասեք, որ մենք էլ միակողմանի ներկայացրեցինք: Ճիշտ ե՞ք համարում, որ խնդիրը թողած, Դուք նաեւ մտել եք երեխայի անձնական տիրույթ:

-Ամբողջ այս խոսակցությունը կապված է երեխաների հետ: Ես Ձեզ սենց ասեմ. սա անձնական ոչ անձնական չի. ես համարել եմ, որ սա մեր ներքին խնդիրն է, ինքը իրենով բան չներկայացնող դպրոցի խնդիր, որը մենք կարող էինք կարգավորել մեր ներքին խոհանոցում: Բայց քանի որ ծնողը ցանկություն է հայտնել այս խնդիրը հանել պատերից դուրս, այս արագայում ես կսպասեմ իրավապահների եզրակացությանը: Այսքանը կասեմ:

-Շնորհակալ ենք պատասխանի համար:

-Ոչ մի խնդիր, ես էլ եմ շնորհակալ:

 

Հ.Գ 

Ցանկացած պահի, մենք կարող ենք հրապարակել մեր եւ պարոն Կոստանդյանի երկխոսությունը, որպեսզի հետագայում շահարկման առարկա չլինի, որ մենք միակողմանի կամ ոչ ամբողջությամբ ենք խնդիրը ներկայացրել:

Newsmedia.am-ը խնդրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ ԿԳՄՍ-ից, որտեղից մեզ փոխանցեցին, որ հարցը գտնվում է իրավապահների տիրույթում, եւ որ այս պահին զերծ կմնան որեւէ կերպ կարծիք հայտնելուց: Ընդգծելով, որ ԿԳՄՍ-ի համար առաջնայինը երեխայի շահն է:

Շարունակելի…


Այս խնդիրը գտնվելու է NewsMedia.am-ի ուշադրության կենտրոնում, մինչեւ որ իրականությունը պարզ կդառնա՝իր ողջ ներկապնակով:

 

ՆՈՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ 

 

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝Araratnews.am-ի Տեսանյութում: 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan