«Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպից
Լրատվամիջոցներում առկա տեղեկատվության վերաբերյալ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Ընկերության աշխատակիցների միջև տեղի ունեցած վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ և չի կրել աշխատանքային բնույթ: Այդ մասին հայտնում են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից:
«Տարաձայնությունն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և աշխատավայրի տարածքից դուրս:
Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի»,- հայտնում են ՓԲԸ-ից: