Երևանի կենտրոնում բախվել են 2 «Մերսեդեսներ». Մեքենաներից մեկը շրջվել է
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 19-ին, ժամը 01:13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդ 53-ամյա Մանվել Հ.) և «Mercedes G500» մակնիշի (վարորդ 25-ամյա Կառլեն Ն.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Վառելիքի արտահոսք չի եղել, տուժածներ չկան:
Փրկարարներն ուղղել են կողաշրջված «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Mercedes Benz T500 L-ի համարանիշները դիվանագիտական են: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը վարորդներից եղել է Կառլեն Ն.-ն, ով կարմիր լույսի առկայության տակ է հատել խաչմերուկը։